Դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Տվյալ հացագործությամբ ոտնահարվում են ոչ միայն դատարանի դատավճիռների և վճիռների կատարումն ապահովող հասարակական հարաբերությունները, այլևս վնաս է պատճառվել սեփաքկանության իրավունքն ապահովող հասարակական հարաբերություններին: