Հայաստան բնական գազի մատակարարումը հոկտեմբերի 18-ից 19-ը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: