Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել։

Iravaban.net-ը փորձեց տեղեկությունը հաստատել Գլխավոր դատախազությունից, որտեղից մեզ հայտնեցին, որ փաստաբաններից մեկին մեղադրանք է առաջադրվել, թե կոնկրետ ում մասին է խոսքը՝ չհայտնեցին։

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցով ՀՀ գլխավոր դատախազն այսօր միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ:

Նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը և դատավորին անհատականացնող տվյալները հրապարակման ենթակա չեն:

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է ՀՀ գլխավոր դատախազի վերոնշյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

«Փաստաբանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի երրորդ պարբերության հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը փաստաբանին ձերբակալելու մասին տեղեկացրել է Փաստաբանների պալատի նախագահին»,-նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց, որ ձերբակալված փաստաբանը Էրիկ Ալեքսանյանն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել