ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել Բելգորոդի շրջանի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում, հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ին։
«Հոկտեմբերի 15-ին ԱՊՀ երկրներից մեկի երկու քաղաքացի ահաբեկչություն են իրականացրել Բելգորոդի շրջանի Արեւմտյան ռազմական օկրուգի զորավարժարանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հարձակվողները հրազենից կրակ են բացել ստորաբաժանումներից մեկի անձնակազմի վրա։
Հարձակման ժամանակ զոհվել է 11 մարդ, ևս 15-ը տարբեր ծանրության վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություն։
Ահաբեկիչները սպանվել են պատասխան կրակով։ Դեպքի վայրում են իրավապահները։