Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Փառանձեմ Շահմուրադյանը պարգևատրվել է

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետով և 40-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի զեկուցագիրը.

1.Երկարատև, բարեխիղճ և անաչառ աշխատանքի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Փառանձեմ Շահմուրադյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի շնորհակալագրով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել