Իրավաբանական անձի հիմնադրի, մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի ֆիզիկական անձ լինելու դեպքում անձնագրային տվյալների կամ իրավաբանական անձ լինելու դեպքում գրանցման տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում են ինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով համապատասխան տեղեկատվական բազան վարող պետական կառավարման մարմնից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե:
Այլ տեղեկատվության մեխանիկական եղանակով փոփոխության տեխնիկական հնարավորության դեպքում այդ տեղեկատվությունը նույնպես ենթակա է ինքնաշխատ կերպով փոփոխման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ծավալներով: Այդ մասին իրավաբանական անձը (գործադիր մարմնի ղեկավարը) տեղեկացվում է էլեկտրոնային փոստի միջոցով, եթե նա տրամադրել է էլեկտրոնային փոստի հասցե: