Ո՞ ր դեպքերում են կենսաթոշակից պահումներ կատարվում

Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա.
2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ընտանիքի անդամների թվի փոփոխությունների, ինչպես նաև կենսաթոշակառուի` օրենքով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին բնակության վայրի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի:

Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվելիք ամսական գումարից:

Ինչպես նաև կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել