Պաշտպանության նախարարը ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել

Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել է ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների հրամանատարական կազմը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ ձմեռային փուլի նախապատրատական միջոցառումների, ինժեներական և թիկունքային ապահովման հետ կապված մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների առնչությամբ պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների
ղեկավարներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել