Ազգային ժողովի պատգամավորները պարգևատրվել են

Ազգային ժողովի նախագահի տեղեկալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 11-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ։

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող՝ Հ. ԽԱՉԻԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել