Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի

Այսօր Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։

Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հայտարարությունից։

«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ։ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ»,-նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել