Դժվար ճանապարհ ենք անցնելու․ Ռուբեն Վարդանյան

Իմ կյանքում շատ նոր գործեր սկսելուց լսել եմ՝ չի ստացվի, անհնարին է, բայց հակառակն եմ ապացուցել: Դժվար ճանապարհ ենք անցնելու, բայց այս անգամ էլ վստահ եմ, որ հաղթահարելու ենք այս վիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել  գործարար Ռուբեն Վարդանյանը։

1Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ այս փուլում ամենակարևորը անտարբերությունը հաղթահարելն է: Մենք պետք է վերականգնենք մեր հավատը ապագայի հանդեպ, իսկ դա հնարավոր է միայն համախմբելով մեր՝ բոլորիս ուժն ու կամքը:

Մարդկանց ամենաշատը ցավեցնում է անարդարությունը, ամենաշատը հուսահատեցնում՝ անորոշությունը:

Այո, 240 ընտանիք ունեցող գյուղն այսօր թշնամու նշանառության տակ է, բայց այստեղ բնակչությունը երիտասարդ է, 870 բնակչից 292-ը երեխաներ են: Այս գյուղն ունի 10 բազմազավակ ընտանիք, իսկ դա նշանակում է, որ մենք այստեղ ունենք շատ անելիքներ և չունենք թուլանալու իրավունք:

Թշնամին պետք է տեսնի, որ մեր կյանքն այստեղ է շարունակվում, մենք ոչ մի տեղ չենք գնալու և ամեն ինչ անելու ենք, որ մեր երեխաները շարունակեն ապրել այս հողի վրա»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել