Ինչպե՞ս է անցկացվում ծառայողական քննությունը հարկային մարմնում

Ծառայողական քննություն անցկացվում է հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է հարկայինմարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով առաջարկված թեկնածուներից:

Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը`
1) հսկողություն է իրականացնում հարկային ծառայողների վարքագծի կանոնների նկատմամբ.
2) ծառայողական քննություն է անցկացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով.
3) եզրակացություն է ներկայացնում հարկային մարմնի ղեկավարին` օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելու նպատակով:

Հարկային ծառայողների ծառայողական քննություն իրականացնում է հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել