Թափուր աշխատատեղ՝ Բյուրականի աստղադիտարանում

ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ, ՀՀ Ազգային արժեք) հայտարարում է ԲԱ գիտական քարտուղարի թափուր պաշտոնի մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բնագավառի գիտաշխատողները, ովքեր ունեն ֆիզմաթ գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, գիտաշխատողի կամ ավելի բարձր գիտական պաշտոն, առնվազն 10 տարվա գիտական աշխատանքի ստաժ և ներկայումս ակտիվ գիտական գործունեություն։

Աշխատանքի տեսակը` լրիվ դրույք։ Գիտական քարտուղարը պարտավոր է աստղադիտարանում ներկա գտնվել բոլոր աշխատանքային օրերին (5 աշխատանքային օր, օրական 8 ժամ), բացառությամբ տնօրենի հանձնարարությամբ այլ կազմակերպություններում իրականացվող գործերի հետ կապված բացակայելու օրերը։

Լեզուների իմացություն․ հայերեն և անգլերեն՝ գերազանց, ռուսերեն՝ լավ կամ գերազանց։ Այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։ Փաստաթղթերի հետ խնամքով աշխատանքի, տեքստերի գրագետ շարադրանքի և խմբագրման հմտություններ։

Համակարգչային հմտություններ, այդ թվում տարրական գիտելիքներ, MS Office տիրապետում, փաստաթղթերի ձևավորման և խմբագրման համակարգչային հմտություններ։ Համակարգչային լրացուցիչ հմտությունների տիրապետումը կդիտվի որպես առավելություն։

Նախագծերի, պատրաստման, միջազգային հարաբերությունների, բանակցությունների վարման հմտություններ։

Այլ հմտություններ և հատկանիշներ․ պատասխանատվություն, կազմակերպվածություն, աշխատասիրություն, պարտաճանաչություն, բարեխղճություն, աշխատանքի հանդեպ սրտացավ վերաբերմունք։

ԲԱ գիտական քարտուղարին առաջարկվող պայմանները և արտոնությունները․

✅ Առանձին աշխատասենյակ, աշխատանքային համակարգիչ, աշխատանքային բոլոր անհրաժեշտ պայմանները։
✅ Աշխատավարձը, ներառյալ հարկերը՝ 250 000 ՀՀ դրամ, 2023թ․-ի հունվարի 1-ից՝ 300 000 ՀՀ դրամ։ Ամենամսյա հավելավճարներ, տարեկան պարգևավճարներ՝ կախված աշխատանքի արդյունավետությունից։
✅ Սոցիալական փաթեթի տրամադրում։
✅ Տարեկան աշխատանքային 35-օրյա վճարվող արձակուրդ։
✅ԲԱ ծառայողական փոխադրամիջոցներից օգտվելու հնարավորություն։
✅Ծառայողական բնակարան ԲԱ «Աստղավանի» տարածքում՝ աշխատանքային ողջ գործունեության ընթացքում։
✅Արտոնյալ պայմաններում ԲԱ ճաշարանից օգտվելու հնարավորություն։ ✅Տեղական և արտասահմանյան աշխատանքային գործուղումների հնարավորություն։
✅ԲԱ համացանցային կայքէջում անձնական կայքէջի հնարավորություն։
______________________________
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է [email protected] էլեկտրոնային հասցեին (ԲԱ անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Մայրանուշ Զոհրաբյանին) մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ուղարկել հետևյալ փաստաթղթերը․
☑ Դիմում ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի անունով։
☑Անձնագրի (և սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենը։
☑Կրթության վերջին աստիճանը հաստատող փաստաթուղթ։ ☑Ինքնակենսագրություն (CV)՝ հայերեն և անգլերեն տարբերակներով։
☑ Տպագրված աշխատանքների ցանկը։ ☑Վերջին շրջանի լուսանկար։
☑Մոտիվացիոն նամակ մինչև 1 էջ, որտեղ անհրաժեշտ է ներկայացնել տվյալ պաշտոնում աշխատելու շարժառիթները և ԲԱ զարգացման և աշխատանքի վերաբերյալ սեփական պատկերացումները։
‼️Հարցերի դեպքում կարելի է զանգահարել 091-195֊901 հեռախոսահամարով՝ ԲԱ անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Մայրանուշ Զոհրաբյանին։ Ընտրությունը կկատարվի նոյեմբերի 10-ին՝ նոյեմբերի 1-5-ին անցկացվող անհատական հարցազրույցներից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել