Ո՞ր պահից է անձը կասկածյալի կարգավիճակ ձեռք բերում

Որպես կանոն, ձերբակալումն անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը և այդ մասին նրան հայտարարելը` օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:

Նշվածից նորմի վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելը կապում է օրենքով նախատեսված գործողությունների կատարման կամ որոշման կայացման պահի հետ:

Մասնավորապես, ձերբակալվածի, հետևաբար նաև կասկածյալի կարգավիճակ ձեռք բերելու համար անձը պետք է փաստացի զրկվի ազատությունից, բերվի իրավասու մարմնի մոտ, պետք է կազմվի ձերբակալման արձանագրություն և այդ մասին պետք է նրան հայտարարվի:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անձը կասկածյալի կարգավիճակ է ձեռք բերում ձևական (փաստաթղթային) ընթացակարգի ավարտման պահից, այսինքն՝ կասկածյալի կարգավիճակի ձեռքբերումը կապվում է ձևական առումով «քրեական մեղադրանքի» առկայության հետ:

Քննարկվող հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա` «քրեական մեղադրանք» հասկացությունը պետք է հասկացվի ոչ թե ձևական (փաստաթղթային), այլ բովանդակային (գործնական) իմաստով (Դևերն ընդդեմ Բելգիայի գործով վճիռ):

Այսինքն, անձի նկատմամբ «մեղադրանքի» առկայության մասին կարող է վկայել նաև այնպիսի միջոցներ ձեռնարկելը, որոնք ենթադրում են հանցագործության մեջ կասկածանքի առկայություն, ինչպես նաև էականորեն ներգործում են կասկածվող անձի դրության վրա (Էկլեն ընդդեմ Գերմանիայի) գործով վճիռ, ինչպես նաև (տե´ս, Գագիկ Միքայելյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԱԴԴ/0085/06/09 որոշման 21-րդ կետը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել