Հայաստանում կստեղծվի 26 նոր աշխատատեղ՝ մինչև 169 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «Զեննի» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կոշիկի արտադրության համար։

2012 թ. հիմնադրված ընկերությունը ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռք բերման համար։ Նախատեսվում է ստեղծել 26 նոր աշխատատեղ՝ մինչև 169 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 68.7 մլն դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել