Թոռնուհին ամուսնու հետ թալանել է տատին

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել Կապան քաղաքի մի բնակչուհի: Հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու ոսկյա երեք զարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը: Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, որ հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:

Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել