Մի ռեժիսոր կար, ամեն օր գալիս երկրպագում ու ասում էր՝ փող տվեք հեղափոխության մասին կինո նկարեմ, ձեզ Օլիմպի աստվածներին հավասարեցնեմ․ Վահագն Ալեքսանյան

Մի ռեժիսոր կար, հեղափոխությունից հետո ՔՊ-ի գրասենյակի դուռը ատրուշան էր սարքել, ամեն օր գալիս երկրպագում ու ասում էր՝ փող տվեք հեղափոխության մասին կինո նկարեմ, ձեզ Օլիմպի աստվածներին հավասարեցնեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ոչ ունեինք էդքան փող, ոչ էլ կտայինք եթե ունենայինք։ Շուտով արդեն որերորդ կինոն կհանի որտեղ մեզ «ստոր ու դավաճան» կներկայացնի։

Մի ՀՀԿ-ական նախկին փոխնախարար կար, հեղափոխությունից հետո իր տուրիստական բիզնեսի համար պետական «յուրատեսակ» հովանավորչություն էր խնդրում, պատկան մարդիկ մի հեռու տեղ ուղարկեցին։ Էսօր եկել ՀՀ-ին «տեռորին աջակցելու» մեջ ա մեղադրում։

Ու էս ցանկը կարելի է համարյա անվերջ շարունակել»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել