Հաջորդ շաբաթ Հայաստան կայցելի ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակություն․ Ծովինար Խաչատրյան

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն կժամանի Հայաստան, Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

«Այո, աշխատանքային այցով կոնգրեսականներ են գալու Հայաստան։ Հանդիպման ընթացքում նաև նախատեսվում է մամուլի ասուլիս»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այցի հստակ օրը հայտնի կդառնա ավելի ուշ:

«Կոնգրեսականները մեկ ընդհանուր չվերթով են գալու, բայց կազմի վերաբերյալ դեռ որևէ բան չեմ կարող ասել, բայց կարող եմ նշել, որ բավականին ներկայացուցչական կազմով են գալիս: Նրանք դեռևս ամռանը պետք է գային Հայաստան, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց, և այցը տեղափոխվել է մյուս շաբաթ»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել