Դիտավորությամբ այրել է կնոջ իրերն ու հագուստը

Օգոստոսի 12-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 75-ամյա մի կին և հայտնել, որիր եղբոր որդին` 1971 թ. ծնված Բաբկեն Ս.-ն, փորձում է հրդեհել տունը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, Բաբկեն Ս.-ն իր տան բակում, դիտավորությամբ այրելով, ոչնչացրել է իր կնոջիրերը և հագուստը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել