Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Սյունիքի մարզի Կապան, Տեղ, Գորիս, Սիսիան համայնքների մի շարք սահմանամերձ բնակավայրերի բուժմանկաբարձական կետերի համար թվով 26 գեներատոր ձեռք բերելու նպատակով «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N3 հավելվածի 01 բաժնի 08 խմբի 01 դասի «Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին» ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծաղսերի «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով սահմանված ֆոնդից հատկացնել 8․849․000 դրամ»։