Հոկտեմբերի 9-ին, ժամը 16:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բյուրակն գյուղում այրվում է տան տանիք։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բյուրակն գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:59-ին, մարվել՝ 18։19-ին։ Այրվել են խորդանոցի տանիքի փայտե կառուցատարրերը և ծածկը (մոտ 42 քմ)։