Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի ֆեյսբուքյան էջում սեպագիր արձանագրության լուսանկար է հրապարակվել․
«Քչերը գիտեն, որ 1986 թվականին Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի Նորագավիթ թաղամասում գտնվող սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում՝ շինարակական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական սեպագիր արձանագրության մի բեկոր։ Այն ունի կարևոր նշանակություն և, ըստ երևույթին, եղել է ծիսապաշտամունքային նշանակության։ Այդ են վկայում վնասված արձանագրության մեջ Խալդի աստծո և վերջինիս ցուլ զոհաբերելու մասին հիշատակության հանգմանքը։
Այժմ այս կարևոր արձանագրության բեկորը պահվում է Էրեբունի թանգարանում»,-նշված է գրառման մեջ։
