Նախարարը սահմանել է ազդակիր բնակավայրերի ցանկը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը սահմանել է ազդակիր բնակավայրերի ցանկը։ Հրամանը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի հունվարի 1-ից։

Նշենք, որ ազդակիր բնակավայրը շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա տարածքն է։

1. ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1) «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ

Ա. Քաջարան համայնք՝ քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան, Կաթնառատ, Նոր Աստղաբերդ և Գեղի բնակավայրեր

Բ. Կապան համայնք՝ Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար և Չափնի բնակավայրեր

2) «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ

Ա. Մեղրի համայնք՝ Ագարակ, Մեղրի, Կարճևան, Կուրիս, Գուդեմնիս բնակավայրեր

3) «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Ա. Կապան համայնք՝ Գեղանուշ, Կապան, Սյունիք և Աճանան բնակավայրեր

2. ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

1) «Թեղուտ» ՓԲԸ

Ա. Ալավերդի համայնք՝ Շնող և Թեղուտ բնակավայրեր

2) «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Ա. Ալավերդի համայնք՝ Շամլուղ և Ճոճկան բնակավայրեր

3. ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

1) «Գգեո պրո մայնինգ գոլդ» ՍՊԸ

Ա. Վարդենիս համայնք՝ Սոթք, Կուտական, Կախակն և Տրետուք բնակավայրեր

4. ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

1) «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ

Ա. Ծաղկաձոր համայնք՝ Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրեր

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել