Հրաչյա Սարգսյանի կարգադրություններով դպրոցներից մեկում, մսուր-մանկապարտեզում ու մարզամշակութային կենտրոնում աուդիտներ են անցկացվում

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կարգադրություններ է ստորագրել, որոնց համաձայն ուսումնական 3 հաստատություններում աուդիտ կանցկացվի։

Մասնավորապես՝ քաղաքապետի սեպտեմբերի 9-ի կարգարդությամբ սեպտեմբերի 9-ից 19-ը ներառյալ «Երևանի հ.123 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում իրականացվել է 2020-2022 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։

««Երևանի հ.123 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Դանիելյանին (խմբի ղեկավար) և Ա.Շահբազյանին»,-ասված է կարգադրությունում։

Սեպտեմբերի 16-ի կարգադրության համաձայն՝ սեպտեմբերի 14-ից մինչև սեպտեմբերի 28-ը ներառյալ աուդիտ է անցկացվել «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում։

««Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Ա.Ավետիսյանին (խմբի ղեկավար), առաջատար մասնագետներ Լ.Մելիքսեթյանին և Վ.Դանիելյանին»,-ասված է կարգադրությունում։

Հոկտեմբերի 5-ի կարգադրության համաձայն էլ հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ «Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կիրականացվի 2020-2022 թվականների հաշվետու ժամանակահատվածի համակարգի գնահատման աուդիտ։

««Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ.158 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Հ.Հակոբյանին (խմբի ղեկավար), Ա.Շահբազյանին և առաջատար մասնագետ Լ.Մելիքսեթյանին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել