Տղամարդը պատահաբար կրակել է ընկերոջը․ ոստիկանություն

Հոկտեմբերի 7-ին, ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով, որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ ընթացքում ընկերներից մեկը մեքենայի սրահում իր անվամբ գրանցված «ՄՌ-155» տեսակի մեկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է մեքենայի հետնամասում նստած 45-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք:

Հանգամանքները պարզվում են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել