Նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում:
Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները:
Նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների գաղտնիությունը:
Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների և այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: