Այլընտրանք չկա․ Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցիչների մասին

Հաճախ, երբ խոսում ենք դպրոցից ու ուսուցչից, շատ կարևոր բաներ թվում են ինքնըստինքյան հասկանալի։ Այս մասին գրառում է կատարել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Բայց դրանք կարևոր է բարձրաձայնել։

2020-ի պատերազմից հետո, մեր այն զոհերի համար, որ հանգամանքների բերումով իրենց հետևից սգացող ընտանիք չեն ունեցել, ցավակցությունները հաճախ ընդունել են դպրոցն ու ուսուցիչը։

Ու երբ առիթի դեպքում դպրոցի տնօրեններին կամ ուսուցիչներին հարցնում եմ՝ քանի երեխա ունեք, կարիքը չունենք ճշտելու, որ խոսքը սովորողների մասին է։

Այս որակն ու սրտացավությունը պիտի փոփոխություն բերի։ Այլընտրանք չկա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել