Սույն թվականի հոկտեմբերի 5–ին ժամը 13 անց 30-ի սահմաններում Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի 2006թ ծնված բնակիչը նույն համայնքի վարչական տարածքում հեծանիվ վարելիս վայր է ընկել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության քննչական կոմիտեից:
Ահազանգով դեպքի վայր է մեկնել քննչական կոմիտեի Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը։
Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։