Սյունիքում կրակոցներ չկան․ պատգամավոր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ,
Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ:Կրակոցներ չկան»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել