Խորը կսկիծով տեղեկացնում ենք, որ հանուն հայրենիքի անմահացել է Մասիս համայնքի Արգավանդ գյուղի սիրելի զավակ Գրիգոր Համլետի Գրիգորյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Մասիսի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Հերոսի ընտանիքի անդամներին, հարազատներին: Համբերություն ձեզ:
Գ. Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, Արգավանդի Սբ. Սարգիս եկեղեցում»,-նշել է նա։