ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա հանդիպել է Լևոն Զեքիյանին։
Հայտարարության մեջ նշվում է․
«Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է իր վաղեմի գործընկեր և մտերիմ բարեկամ, Ստամբուլի եւ Թուրքիայի Կաթողիկե Հայոց Առաջնորդ, Արքեպիսկոպոս, հայագետ, Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյան»-ի իտալերեն թարգմանության հեղինակ Լևոն Զեքիյանին»։