Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Պրահա։ Այս մասին նա ասաց այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։
«Ես մեկնում եմ Պրահա և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ և Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, ԵՄ խորհրդի նախագահի հետ: Նաև հանդիպում է նախատեսված Թուրքիայի նախագահի հետ, դրա մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի՝ հիմնական հանդիպումները կլինեն սրանք, որոնք ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում։
Պրահայից մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում