Մաքսայն գործում ո՞ր ապրանքներն են համարվում համանման

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը կարող է որոշվել ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված համանման ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակությունների տարբերություններով պայմանավորված ճշգրտումները:

Համանման են համարվում միևնույն երկրից ծագած այն ապրանքները, որոնք, նույնական չլինելով, ունեն նման հատկանիշներ և բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանք կիրառել նույն նշանակությամբ և լինել փոխարինելի: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, համբավը (ապրանքային նշանը):

Նույն ապրանքների և համանման ապրանքների թվին չեն դասվում այն ապրանքները, որոնք պարունակում կամ արտացոլում են ճարտարագիտական, ձևավորման, գեղարվեստական կամ նախագծային աշխատանքներ, պլաններ և էսքիզներ:

Հայտարարագրվող ապրանքների նկատմամբ համանման կարող են դիտարկվել այլ արտադրողների կողմից արտադրված ապրանքները միայն այն դեպքում, երբ համեմատության համար չկան հայտարարագրվող ապրանքներն արտադրողի կողմից արտադրված համանման ապրանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել