Ե՞րբ է ոստիկանության ծառայողին տրվում լրացուցիչ արձակուրդ

Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա, ուսումնական, լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից) արձակուրդ: Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:

Ոստիկանության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ`

1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 10 օր.

2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին` 15 օր:

Ոստիկանությունում վնասակար պայմաններում ծառայողների լրացուցիչ արձակուրդի տևողությունը սահմանվում է զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել