Պրահայում Էրդողանը հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ. Milliyet

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 20։00) Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։

«Անձը, ում ամենից շատ կխանգարի երկու երկրների երկխոսության այս ամենաբարձր մակարդակը, անկասկած կլինի Հունաստանի վարչապետ Միցոտակիսը»,-նշել է աղբյուրը:

Սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր՝ որոշել է մեկնել Պրահա և մասնակցել ԵՄ գագաթնաժողովին։

«Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ չեմ կարող ասել՝ հանդիպումը կկայանա, թե ոչ։ Ե՛վ թուրքական, և՛ հայկական կողմը չեն բացառել հանդիպման հնարավորությունը, բայց դա նշանակում է, որ հանդիպումը կարող է կայանալ, բայց պարտադիր չէ, որ կայանա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել