Փաստաբանների վրա աշխատանքային օրենսգիրքը չի տարածվում, հետեւաբար` նրանք գործադուլ անել չեն կարող: Այդ մասին, այսօր` հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ փաստաբանների պալատի շուրջ 200 փաստաբաններ հունիսի 11-ին որոշել են գործադուլ անել:
Հրայր Թովմասյանը հիշեցրել է Ամերիկյան գերագույն դատարանի նշանաբանը. «Մենք ճիշտ ենք, ոչ թե, որ ճիշտ ենք, մենք ճիշտ ենք, որովհետեւ վերջինն ենք»` չբացառելով, որ կլինեն օրենսդրական փոփոխություններ: