Ավելի քան մեկ տարի կեղծել է «Ավշարի գինու գործարան»-ի «Իմպերսկայա» օղին

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Դավիթ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրացնելու նպատակով իր` ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 11-րդ փողոցի X-ին հասցեում գտնվող տանը 2012թ. դեկտեմբերից մինչև 2013թ. մարտն ընկած ժամանակահատվածում, նախապես իր կողմից ձեռք բերված սննդային էթիլ սպիրտը ջրով խառնելու միջոցով պատրաստել է կեղծ օղի և այն ինքնաշեն եղանակով` տնայնագործական պայմաններում շշալցել «Ավշարի գինու գործարան» ՍՊ ընկերության «Իմպերսկայա» ապրանքային նշանով նախկինում օգտագործված և իր մոտ գտնվող 0.5 լ և 0.7 լ տարողության օղու շշերում, խցաններին փակցրել օգտագործված ակցիզային դրոշմանիշներ, որից հետո իր գնած թափանցիկ պոլիէթիլենով շշերը փաթեթավորել է նույն ապրանքային նշանի օղու օգտագործված ստվարաթղթե տակդիրներում` որից հետո նշված ժամանակահատվածում 0.7 լ տարողության 12 շիշ և 0.5լ տարողության 48 շիշ կեղծ օղին իրացրել է:

Գործով մեղադրյալ Դավիթ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ի մասի 1-ի հատկանիշներով, ըստ որի`

Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը` պատժվում է ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել