Սամվել Հովսեփյանը արարքի հետ ոչ մի առնչություն չունի․ պաշտպան

Դատարանի որոշմամբ՝ 2 ամսով կալանավորվեց Բերդի համայնքապետի տեղակալ, «Զորավոր համայնք» դաշինքի 2-րդ համար Սամվել Հովսեփյանը։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գոռ Սաղոյանը։

«Մեղադրանք են առաջադրել պաշտոնեական դիրք օգտագործելով Բերդ համայնքում խմբի կողմից՝ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Բնականաբար ինքը մեղքը չի ընդունում։ Արարքի հետ ոչ մի առնչություն չունի։ Պատրաստվում ենք հատուկ վերանայման բողոք տանել Վերաքննիչ դատարան»,-նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել