Ապրանքները մաքսազերծելիս որո՞նք են համարվում նույն ապրանքներ

ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային արժեքը կարող է որոշվել ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակությամբ վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա:

Նույն ապրանքներ են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, համբավը (ապրանքային նշանը), ծագման երկիրը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները, որոնք սպառողների համար համեմատելի ապրանքներից մեկը մյուսից գերադասելու վճռորոշ պատճառ չեն կարող լինել, չեն հանդիսանում այդ ապրանքները նույնական չհամարելու բավարար պայման:

Հայտարարագրվող ապրանքների նկատմամբ նույն կարող են դիտարկվել այլ արտադրողների կողմից արտադրված ապրանքները միայն այն դեպքում, երբ համեմատության համար չկան հայտարարագրվող ապրանքներն արտադրողի կողմից արտադրված նույն ապրանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել