Լարվածությունը սահմանին այս պահի դրությամբ կայուն պահպանվում է․ Նիկոլ Փաշինյան

Ընդհանուր առմամբ, պետք է արձանագրել, որ լարված է սահմանին, և այդ լարվածությունն այս պահի դրությամբ կայուն պահպանվում է։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ առումով, հաշվի առնելով նաև Ադրբեջանի ագրեսիվ և ռազմական հռետորաբանությունը, իհարկե, նոր սադրանքները բացառված չեն։ [Նիկոլ Փաշինյան]»,-նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմի վերջին սադրանքի ժամանակ զոհված զինծառայողների անունները չեն հրապարակվում թյուրիմացություններից խուսափելու համար։ Ըստ նրա՝ դեպքեր են եղել, երբ վիզուալ նույնականացում է իրականացվել հարազատների կողմից, սակայն ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել․ «Կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, որով հրապարակվում են դե յուրե հաստատված դեպքերը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել