Պաշտոնական այցով գտնվելով Ավստրիայի Գրաց քաղաքում աշխատանքային հանդիպում եմ ունեցել FH JOANNEUM կիրառական գիտությունների համալսարանի գիտության կառավարման գծով տնօրեն Կարլ Պետեր Ֆայֆերի հետ: Այս մասն հայտնում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը
«Երկուստեք ներկայացրել ենք մեր համալսարանների կառուցվածքը, կրթական ու գիտական գործունեությունը, միջազգային համագործակցության հետաքրքրություն ներկայացնող գաղափարները և երկու բուհերի միջև ձևավորվող ինստիտուցիոնալ համագործակցության համար անհրաժեշտ քայլերը:
Ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ ակտիվ աշխատելու են երկու համալսարանների միջազգային վարչությունները:
Ավստրիայի Գրաց քաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում ստորագրեցինք համագործակցության պայմանագիր WUS Austria-ի հետ:
Ըստ որի ձևավորված երկարատև համագործակցության փորձառության շնորհիվ պետք է խորացվի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը` որակի ապահովման, բուհի միջազգայնացման, ուսանողների և շրջանավարտների կարիերայի, բարձրագույն կրթության թվայնացման և համալսարանների կանաչ օրակարգի ուղղություններով:
Ինչպես նաև աշխատանքային հանդիպում ունեցանք Universität Graz-ի միջազգայնացման հարցերի պատասխանատուի և համալսարանի պրոֆեսորի հետ նոր ձևավորվող և բավական հեռանկարային ծրագրերի լայն շրջանակ ներառող ուղղությունների զարգացման վերաբերյալ»,-գրել է նա: