Ցավով տեղեկացնում եմ, որ թշնամու կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ զոհվել է Փոքր Վեդի բնակավայրի բնակիչ Էդուարդ Արմենի Սիանոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը:
«Վեդի համայնքի անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Էդուարդ Սիանոսյանի ընտանիքին, հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն։
Էդուարդ Սիանոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18։00-ին, Փոքր Վեդու Մշակույթի Տանը»,-գրել է նա: