Որո՞նք են ոստիկանության կոչումները

Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`
– ոստիկանության գեներալ-գնդապետ,
– ոստիկանության գեներալ-լեյտենանտ,
– ոստիկանության գեներալ-մայոր.

2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
– ոստիկանության գնդապետ.

3) ոստիկանության ավագ կոչում`
– ոստիկանության փոխգնդապետ.

31) ոստիկանության միջին կոչումներ`
– ոստիկանության մայոր,
– ոստիկանության կապիտան,
– ոստիկանության ավագ լեյտենանտ,
– ոստիկանության լեյտենանտ,
– ոստիկանության կրտսեր լեյտենանտ.

4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
– ոստիկանության ավագ ենթասպա,
– ոստիկանության ենթասպա,
– ոստիկանության ավագ,
– ոստիկանության ավագ սերժանտ,
– ոստիկանության սերժանտ,
– ոստիկանության կրտսեր սերժանտ:

Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ կրտսեր կոչումները` ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը:

Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:

Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել