Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-2-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով, 3-5-ին նույնքանով կբարձրանա:
