Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը պաշտոնական այցով գտնվում է Վիեննայում

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը պաշտոնական այցով գտնվում է Ավստրիայի Վիեննա քաղաքում։

«Աշխատանքային հանդիպում եմ ունեցել Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի TU Wien Միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Թիբոր Գրասսերի և դոկտոր Թերեզիա Նոբլոխի հետ:

Քննարկել ենք միկրոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի ուղղություններով բակալավրի, մագսիտրատուրայի և ասպիրանտուրայի համատեղ պիլոտային նոր ծրագրեր մշակելու և գործարկելու հեռանկարները:

Թիբոր Գրասսերի հետ քննարկել եմ եռակողմ` մեր երկու համալսարանների և մասնավոր հատվածի գործուն ֆինանսական մասնակցությամբ ինդուստրիայի համար հետազոտական ծրագրերի իրականացման գաղափարը և պրոֆեսորադասախոսական ազնձնակազմի փոխանակման ծրագրերը:

Այս ուղղությամբ Պոլիտեխնիկը ունի գրանցած մեծ հաջողություններ թե մասնագիտական կադրերի պատրաստման և թե հետազոտողների համայնքի ձևավորման գործում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել