ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել եմ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հանդիպմանը մանրամասն ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես երկուստեք կարևորել ենք ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել