ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Այս մասին հայտարարել է ՊՆ-ի մամուլի ծառայությունը։
«Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը»,-նշվում է հաղորդագրության մեջ: