Մինչև 9 ժամ վթարային ջրանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 29-ին

-ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Սաթյան փողոցի և նրբանցքների, Գետափնյա 1-14, Գ.Նժդեհի 18 շենքերի, Գորիս գյուղի ջրամատակարարումը:

-ժամը 10:00-19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի  Աբովյան քաղաքի 3 միկրոշրջանի 13, 14-15, 22Ա, 22Բ շենքերի, 9-494 տների ջրամատակարարումը:

-ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Տեր-Ղազարյան, Ֆիզկուլտուրնիկներ, Ադոնց, Շահումյան, Իսրաելյան, Իսրայել Օրի, Շիրվանզադե, Ն.Ադոնց, Սիսական, Որոտան, Շիրակ, Վ.Խորեն, Չարենց փողոցների ջրամատակարարումը:

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Փավստոս Բուզանդի 4-55 տների ջրամատակարարումը:

-ժամը 10:40-15:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Ա, 36, 38 զույգ համարների, Մարգարյան 5, 7 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել