«Իհարկե, օրակարգում Արցախն է»․ Վիգեն Խաչատրյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հանդիպումն աշխատանքային հերթական հանդիպումն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք հանդիպմանը քննարկվել է սահմանին ստեղծված իրավիճակում Հայաստանն ինչ ակնկալիքներ պետք է ունենա Արևմուտքից, պատգամավորը հրաժարվել է պատասխանել։ Պատգամավորը պատասխանել է․ «Իհարկե, օրակարգում Արցախն է»։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ ելք կա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, արդյոք իշխանությունները տիրապետում են իրավիճակին, պատգամավորն ասել է, թե «որ օրը իշխանությունը տեսնի, որ ելք չունի, հրաժարական կտա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել