Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստի օրակարգում է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու գործադիրի որոշման նախագիծը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68,000 դրամից դարձնելով 75,000 դրամ։
Նշվում է, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝
- աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։
- պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։
Նշվում է, որ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։